Տաղավար տոներ - 6 Մարտի 2012 | Հոգևոր կայքէջ
Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Վարուժան սարկավագ Մարգարյան. Անկանիմք. m...
Իզաբել Բայրագդարյան. Ուրախ լեր. mp3
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Կյանքի խոսքը ցուցաբերում է իր անհանդուրժ...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Զորահանդեսին մասնակցեցին հոգևորականները
Աղանդները շարունակում են ծաղկել
Վեհարանի վերանորոգում
Լուսինե Զաքարյան. Հորժամ. mp3
Ներսես Շնորհալի. Հավատով խոստովանիմ. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Л.Ф. Обухова. Преодоление биогенетически...
Грани оккультизма: от герметизма до маг...
կյանքի խոսքը,կռկ-ն սեռական օրգաններին են...
Ինքնասպանություն, Օր Վեցերորդ, Կամո Վարդ...
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս Ասլամազյան. Գարուն է. mp3
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Կոմիտաս վարդապետ Մոկաց Միրզա. mp4
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս վարդապետ - Գութան երգ
ИНКВИЗИЦИЯ.pdf
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Կոմիտաս վարդապետ
Анна А. Зализняк. Феномен многозначности...
Սահակ եպս. Մաշալյան Որոմների առակը (տեսա...
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 04 mp3
Սահակ եպս. Մաշալյան Մատնություն (տեսանյո...
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Էմանուել քահանա Նազարյանց. Պարզ քարոզներ...
Ռուսաստանի Դաշնության բանկերի ասոցիացիա...
Մանուկներուն առկայությունը. pdf
Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեան...
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Օրհնության մի խաչքար է տեղադրվել Աբովյան...
Վասն հիվանդաց. Հրաչ Բեգլարյան. pdf
Նորադուզի խաչքարեր
Ավետիս Վարժապետ Պերպերյան. Պատմություն Հ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ричард Бендлер. Время перемен. pdf
И. А. Глухов. Сектоведение. pdf
Սահակ եպս. Մաշալյան Հանցանքի և պատժի մաս...
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
Գլխավոր էջ » 2012 » մարտ » 6 » Տաղավար տոներ

03:21
Տաղավար տոներ


Այս բոլոր տոներից հինգը՝ Սուրբ Ծնունդը, Զատիկը, Վարդավառը, Վերափոխումը և Խաչվերացը, Եկեղեցու ավագագույն տոներն են և կոչվում են «տաղավար տոներ»: Սրանք ավագագույն տոներ են, քանզի այս տոների խորհրդի միջոցով վերացվեց մահվան հաղթությունը, մարդը ժառանգեց անմահություն և դարձավ տաղավար Ամենասուրբ Երրորդության համար: Եվ մենք սրբությամբ մասնակցելով այս տոնախմբություններին և ապրելով Աստծուն հաճելի կյանքով՝ դառնում ենք Աստծու տաղավարները, և Աստված բնակվում է մեր մեջ՝ համաձայն Իր խոսքի. «Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և Մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհ. ԺԴ 23):
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի կարծիքով «տաղավար տոներ» անվանումը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն, և այդ տոները Հին ուխտի Տաղավարահարաց տոնի օրինակով են այդպես կոչվում: Հին ուխտում այս տոնի օրերին՝ Երուսաղեմում էր հավաքվում ամբողջ Իսրայելը՝ պատարագներով հանդերձ, և տոնակատարության ամբողջ ընթացքում, որը տևում էր մեկ շաբաթ, ժողովուրդը բնակվում էր ժամանակավոր թեթև շինվածքներում՝ տաղավարներում՝ ի հիշատակ նրանց Եգիպտոսից դուրս գալուն, երբ երկար ժամանակ տաղավարներում էին ապրում՝ մինչև Ավետյաց երկիր մտնելը (տե՜ս Ղևտ. ԻԳ 41-43): Այս նմանությամբ էլ Հայ Եկեղեցում մեկից ավելի օրեր տևող տոները կոչվեցին «տաղավարահարաց տոներ», որը հետագայում առաջին բառի մասնակի սղման պատճառով ստացավ «տաղավար տոներ» ձևը:

Այս տոները հատկանշական են նրանով, որ տոնվում են կիրակի օրը, բացառությամբ Աստվածհայտնության տոնից, ունեն իրենց նախընթաց պահոց շրջանը՝ բարեկենդանով հանդերձ, տոնի նախորդ օրը կատարվում է նավակատիք, իսկ գիշերը՝ հսկում: Այս հինգ տոներից յուրաքանչյուրի երկրորդ օրը նվիրված է ննջեցյալների հիշատակին:
Տաղավար տոները տևում են երեք օրից ավելի, որոնք բոլորն էլ տերունի օրեր են: Այսպես՝ Աստվածհայտնության տոնին հաջորդում է ութ տոնական օր, Զատկին՝ հիսուն, Վարդավառին՝ երեք տոնական օր, Վերափոխմանը՝ ութ, Խաչվերացին՝ վեց: Յուրաքանչյուր տաղավար տոն ունի իրեն հատուկ երեքսրբյանը: Թեև Հոգեգալուստը տաղավար տոն չէ, սակայն այն ևս ունի իրեն հատուկ երեքսրբյան և հաջորդող վեց տոնական օրեր, որոնք տոնվում են պահքով:
Հատկանշանական է, որ Տիրոջ սուրբ առաքյալների և տիեզերական սուրբ ժողովներին մասնակցած Եկեղեցու սուրբ հայրապետների տոներն առնչվում են տաղավար տոների բարեկենդաններին: Այսպես՝ Վարդավառի բարեկենդանին նախորդող շաբաթ օրը տոնն է Քրիստոսի տասներկու սուրբ առաքյալների և սուրբ Պողոսի՝ տասներեքերորդ առաքյալի: Խաչվերացի բարեկենդանին նախորդող շաբաթ օրը տոնն է 325 թվականին գումարված Նիկիայի տիեզերական սուրբ ժողովի 318 հայրապետների: Բուն բարեկենդանին նախորդող շաբաթ օրը տոնն է 381 թվականին գումարված Կոստանդնուպոլսի տիեզերական սուրբ ժողովի 150 հայրապետների: Եվ վերջապես՝ Վերափոխման բարեկենդանին նախորդող շաբաթ օրը տոնն է 431 թվականին գումարված Եփեսոսի տիեզերական սուրբ ժողովի 200 հայրապետների:







Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 3555 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Taxavar toner | Հեղինակություն: 5.0/23
Որոնում կայքում


Անվճար ստեղծել կայք
Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 0
Հյուրեր: 0
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013