Եկեղեցական տոներ | Հոգևոր կայքէջ
Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հոկտեմբեր 2014  »
երկերեչորհինուրբշաբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
«Լեզվախոսների» խաբկանքների մասին պատմում...
Վասն հիվանդաց. Հրաչ Բեգլարյան. pdf
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Աղանդները արյան մեջ
Սահակ եպս. Մաշալյան Համբուրձում (տեսանյո...
Սահակ եպս. Մաշալյան Գայթակղության, ներմա...
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Վարք Սրբոց Բ. Դեմետրիոս - Թեոփիլոս. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Սևանի Վազգենյան դպրանոց. Հավուն mp3
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անվա...
Հ. Շահեն պատասխանում է վերջին շրջանում ք...
Շուշիի ազատագրման 20 - ամյակի Տոնը սկսվ...
ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐ (Մաս 1-2)
Երիտասարդները «ոչ» են ասում հոգևորսությ...
Երանելւոյն Պետրոսի Սիւնեաց Եպիսկոպոսի. Ա...
К.Бессер-Зигмунд. Магические слова. pdf
Սահակ եպս. Մաշալյան Սամարացի կինը (տեսան...
Հուսիկ վարդապետ Մովսիսյան. Հայ Առաքելակ...
Հայոց պետությունն ու եկեղեցին (Մաս 1-3)
Սրբադասման կարգը
Եկեղեցի հաճախելու կանոները
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԻ...
Հովհաննես Արճիշեցի. Պատարագի Մեկնություն...
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
կյանքի խոսքը և կռկ-ն զբաղվում են կախարդո...
Վազգենյան դպրանոց Ոգու պատմություն (ֆիլմ...
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Իզաբել Բայրագդարյան. Ուրախ լեր. mp3
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
Կոմիտաս Ասլամազյան. Կաքավիկ mp3
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
«Նոր սերունդ» աղանդի մասին
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Խոսրով Անձևացի. Սուրբ Պատարագի մեկնութ...
Արմեն Մարտիրոսյան. Ավետյաց երկիր. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Գարուն է. mp3
Սուրբ Եփրեմ Ասորի. Հոգևոր խրատներ. pdf
Արևագալի ժամերգություն 4
Գլխավոր էջ » Եկեղեցական տոներ

Ճշմարիտ,ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար: Եթե մեկն Ինձ ծառայի,Իմ հետեւից կգա. եւ ուր Ես եմ, այնտեղ կլինի եւ Իմ ծառան. եթե մեկը Ինձ ծառայի, նրան կպատվի Իմ Հայրը: Հովհ.
12; 24-26
Հայ եկեղեցու առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից այս տոնը տարվա մեջ առաջինն է:
Ըստ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների:
Ինչպես վկայում է Ագաթանգեղոս պատմիչը, երբ Տրդատ Գ Հայոց արքան հաջողությամբ դուրս է մղում թշնամիներին մեր հայրենիքից եւ նստում հոր՝ Խոսրովի մահից հետո թափուր մնացած գահին, նրա հետ Հայաստան է վերադառնում նաեւ քրիստոնեական կրթություն ստացած Գրիգոր իշ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 627 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 13.03.2013


Արդ,Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար... Եւ նրան Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչեւ որ տեսներ Տիրոջ Օծյալին:
Ղուկ. 2: 25-30
Նա Հոգով առաջնորդված՝ եկավ տաճար,եւ երբ ծնողներները բերեցին Հիսուս մանկանը՝ նրա վրա կատարելու այն, ինչ որ օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը Նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն եւ ասաց. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությա՛մբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խոսքի. որովհետեւ աչքերս տեսան փրկությունը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար եւ փառք՝ Իսրայէլի քո ժողովրդի համար»:
Տերունի տոնը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը: Ըստ հրեական օրենքի, ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես եւ սուրբ Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 704 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 12.02.2013


Բարեկենդան բառացի նշանակում է բարի կենդանություն, բարի կյանք:
Մեծ պահքի նախընթաց օրը կոչվում է Բուն Բարեկենդան: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաեւ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու եւ չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է:
Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով եւ ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 789 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 10.02.2013


Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում Հազկերտ կռապաշտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտն սկսում է հալածել քրիստոնյաներին, Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու համար: Ատոմյանց Քրիստոսադավան զորավարները հրովարտակ են ստանում Հազկերտից, որով վերջինս նրանց իրենց զորագնդերով հանդերձ կանչում է արքունիք` դավանափոխ անելու մտադրությամբ: Հայոց զորավարներն սկզբում հնազանդվում են, սակայն, քաջատեղյակ լինելով թագավորի նախապատրաստած որոգայթին, հայրենիք են վերադառնում եւ ապաստանում Անձեւացյաց գավառում: Տեղեկանալով հետապնդող պարսից մեծաքանակ բանակի մասին` Ատոմ Գնունու երանելի զինվորները, գոտեպնդված մի լեռնաբնակ ճգնակյաց սրբի մարգարեությամբ և Ատոմի գիշերային տեսիլքով, որոշում են կամավոր նահատակվել: Պարսից զորքը հասնելով հայոց զորավարներին, շրջապատում և սրախողխող է անում Քրիստոսին խոստովանող և փառաբանող, սաղմոսերգությամբ մարտիրոսության գնացող սրբերին: Իսկ Մ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 432 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 28.01.2013


Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չեր հղացվել մոր որովայնում: Ղուկ.2-21
Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Փրկչի Ծննդից ութ օր հետո՝ հունվարի 13-ին:
Հրեշտակի խոսքին հավատարիմ լինելով՝ Սուրբ Աստվածածինը եւ Հովսեփը Հիսուս Քրիստոսին ութ օրականում թլփատում եւ անունը դնում են Հիսուս: Այս Անունը մարդկության համար մի նոր էջ բացեց, որպեսզի. «Ով հավատա Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանքը ժառանգի»: Այն նաեւ նոր կտակարանում մկրտության խորհուրդն ունի: Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հաստատած կանոնի, ութ օրականում մկրտում են նորածին մանկանը՝ Հիսուսի թլփատության խորհրդով, եւ անվանակոչում՝ Հիսուսի անվանակոչության խորհրդով: Հետեւենք մեր տիրահաստատ Եկեղեցու կանոններին եւ նորից պատվաստվենք Կյանքի Ծառին՝ Քրիստոսին, դեռ փոքրիկ հասակում մկրտության շնորհներով զարդարենք մեր երեխաներին, եւ անվանակոչենք անարատ անուններով: Մարդու անունը ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1347 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 08.01.2013


Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի ծննդյան և մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Հունվարի 6-ի առավոտյան, մատուցվում է Սբ.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը` (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում): Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համա... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1130 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 02.01.2013


 Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Սբ. Հակոբը մեր առաջին Հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին էր: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ հետ տեղափոխվում է Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը` դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին` հանդիպել Մարուգե ճգնավորին, որն հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը` տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակի... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 474 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 15.12.2012


 Որովհետեւ Աստվածության լրիվ ամբողջությունը նրա՛ մեջ հաճեց բնակվել եւ նրանո՛վ հաշտեցնել ամեն ինչ իր հետ՝ խաղաղություն անելով խաչի վրա թափած իր արյամբ ե՛ւ երկրի վրա, ե՛ւ երկնքում եղածների համար: 

 Խաչելությունից եւ Հարությունից հետո Քրիստոսի դատարկ գերեզմանն ու Խաչը Քրիստոսից մնացած տեսանելի առարկաներից էին, եւ դրանց վրա կենտրոնացավ քրիստոնյաների մասնահատուկ ուշադրությունը, հարգանքն ու հոգածությունը: 

 Ըստ ավանդության` Հռոմի Կլավդիոս կայսեր (41-54թթ.) կինը` Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, որտեղ հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Տյառնեղբայր Հակոբոս առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը եւ Գողգոթան, սակայն Հակոբոս առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի Խաչը, Նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ, ծածկե... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 536 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 28.10.2012


 Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարեւորն է, որովհետեւ նվիրված է գերությունից Խաչի վերադարձի եւ փառաբանության հիշատակին:

  Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:

  Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեւարվում եւ Պարսկաստան է տարվո... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1187 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 11.09.2012


  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Աստվածածնի ննջման եւ Երկինք փոխադրվելու հիշատակը տոնում է «Վերափոխումն կամ ննջումն Ս. Կույսի» անվան տակ: Այս տոնը մեր եկեղեցու հինգ գլխավոր (տաղավար) տոներից չորրորդն է եւ կատարվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը: Այս տարի Վերափոխման տոնը տոնվում է Օգոստոսի 12-ին:

  Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարությունից հետո Սուրբ Կույսը 15 տարի ապրեց Երուսաղեմում, որից հետո Սուրբ Մարիամը հանգիստ ու խաղաղ ննջեց: Առաքյալները եւ բարեպաշտ քրիստոնյաները հանդիսավոր թափորով Աստվածամոր մարմինն ամփոփեցին Գեթսեմանի պարտեզում: Թաղումից հետո երեք օր ու գիշեր գեր... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1041 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 11.08.2012

1 2 3 ... 9 10 »
Որոնում կայքում


Անվճար ստեղծել կայք
Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 0
Հյուրեր: 0
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013