Հոգևոր կայքէջ | Գլխավոր էջ
Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  սեպտեմբեր 2014  »
երկերեչորհինուրբշաբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Կոմիտաս Ասլամազյան. Գարուն է. mp3
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Սևանի Վազգենյան Դպրանոց սիրտ իմ սասանի m...
խԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Ժամագիրք. pdf
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Друг царя и царицы. Григорий Ефимович Ра...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Կոմիտասեան Պատարագ ամբողջությամբ. Կատարո...
Ինչպե՞ս դիմակայել աղանդների ազդեցությանը...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Սուրբ Գրիգոր Նյուսացի. Քրիստոնեական. pdf
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Դպրության տվչության կարգ Երևանում (եկեղե...
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
ՈՎՔԵՐ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ (վավերագրական ֆ...
Սբ. Հովհաննես Նախակարապետի (Մկրտիչ) ծննդ...
Հարց և պատասխան Սահակ եպիսկոպոս Մաշալյան...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Շարականների ուսուցում
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Երանելւոյն Պետրոսի Սիւնեաց Եպիսկոպոսի. Ա...
Զարմանալի պատմություններ. Հրաչ Բեգլարյան...
Սահակ եպս. Մաշալյան Երկու որդիների առակը...
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
К.Бессер-Зигмунд. Магические слова. pdf
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Վարք Սրբոց Բ. Դեմետրիոս - Թեոփիլոս. pdf
Իզաբել Բայրագդարյան. Ուրախ լեր. mp3
Մանուկներուն առկայությունը. pdf
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Ричард Бендлер. Время перемен. pdf
Նորադուզի խաչքարեր
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Սահակ եպս. Մաշալյան Փոթորիկի խաղաղեցումը...
Սահակ եպս. Մաշալյան Տերունական աղոթք (Մա...
Роль религии в диалоге цивилизации.pdf
Մայաների օրացույցը և 2012 թվականը. Գրիգո...
Կաթոլիկ եկեղեցուց ծագած բողոքական ուղղու...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Սևանի Վազգենյան դպրանոց. Հավուն mp3
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3

Սիրելի այցելուներ, մեր կայքը տեղափոխվել է նոր հարթակ (ter-hambardzum.net), եթե ցանկանում եք պարբերաբար տեղեկատվություն ստանալ մեր նոր կայքից, ապա սեղմեք հավանել (Like) ներքևի էջին:

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 873 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 19.04.2013


Ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի տարբեր քաղաքներից Հայաստան ժամանած կաթոլիկ ուխտավորների` առաջնորդությամբ Մոսկվայի Կաթոլիկ Եկեղեցու արքեպիսկոպոս Պաոլո Պեցցիի:

Հանդիպմանը, ողջունելով Քույր Եկեղեցու ուխտավորների այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վեհափառ Հայրապետը նշեց, որ նրանց ներկայությունն ու աղոթքները ոչ միայն յուրահատուկ կերպով զորացնում են հայ ժողովրդին ու նրա հավատքը, այլև գալիս են միախառնվելու հանուն աշխարհի խաղաղության և մարդկության բարօր ու երջանիկ կյանքի մեր ժողովրդի զավակների աղոթքներին:

Նորին Սրբությունը նաև շնորհավորեց Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորներին Հռոմի նոր Սրբազան Քահանայապետի ընտրության կապակցությամբ, ապա անդրադարձավ Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների մտերիմ հարաբերություններին ու համագործակցությանը:

Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Միջեկեղեց... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 430 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 08.04.2013


Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Վանական խորհրդի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, Մայր Աթոռի պաշտոնական մամուլի գրասենյակի տնօրեն Տ. Շահե աբեղա Անանյանը, Տաթևի վանքի վանահայր Տ. Միքայել աբեղա Գևորգյանն ու Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի Ծիսա-հայեցակարգային հարցերի գրասենյակի Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը ստացան մասնավոր վարդապետության աստիճան:

Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նորընծա վարդապետներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` նրանց բերելով իր օրհնությունն ու շնորհավորանքները: Ուրախություն հայտնելով տվչության առիթով` Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծեց անհրաժեշտությունը հավատքի խորը ապրում և խոնարհ սիրտ ու հոգի ունեցող եկեղեցականների` նշելով, որ առանց խոնարհության ու ծառայանվիրում... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1032 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 06.04.2013


Ապրիլի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Մոմպելիե քաղաքից Հայաստան ժամանած կաթոլիկ ուխտավորների` առաջնորդությամբ Հայր Քրիստիան Դամեռոնի:

Հանդիպման սկզբում Հայր Դամեռոնն ուրախություն հայտնեց Սուրբ Էջմիածնում գտնվելու կապակցությամբ, ապա տեղեկացրեց, որ խումբն այցելել է Հայաստան` Հայ Եկեղեցուն ու հայկական մշակույթին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով:

Այնուհետև կաթոլիկ ուխտավորներին իր օրհնությունը բերեց Վեհափառ Հայրապետը` ողջունելով Քույր Եկեղեցու հավատավոր զավակների այցը Հայաստան: Նորին Սրբությունն ուխտավորներին համառոտ ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմությունը` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին, հակառակ պատմության ընթացքում կրած բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, այսօր էլ շարունակում է իր ծառայությունը բերել հավատավոր հայ ժողովրդին:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև կրթադաստիարակչական և սոցիալակա... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 416 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 05.04.2013


Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ հայոց նախկին ու ներկա կաթողիկոսների մասին ներկայացրածը խոսքի ազատության չարաշահում է, որն անընդունելի եւ դատապարտելի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Վահրամ Մելիքյանի հետ NEWS.am-ի հարցազրույցը.

Վերջին օրերին Հայկական հուշարձանների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սամվել Կարապետյանը հրապարակում է տեսագրություններ, որոնցով իր հուշերն է ներկայացնում Վազգեն Առաջին, Գարեգին Առաջին, Արամ Առաջին եւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսների հետ հանդիպման: Դուք դիտել եք այդ տեսաձայնագրությունները եւ ինչպիսի գնահատական կտաք դրանց:

Այո, այդ չորս տեսաձայնագրությունները դիտել եմ եւ իրականում բնավ չէի ցանկանա անդրադառնալ վիրավորական մատուցմամբ այդ շինծու եւ երեւակայական նյութերին: Ցավալի է, որ հայոց սրբավայրերի (իր ընկալմամբ հուշարձանների) ուսումնասիրությամբ զբաղվող տիար Կարապետյանը իր... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 582 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 02.04.2013


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Զի կեանս յաւիտենականս ետ մեզ Աստուած, 
եւ այս են կեանքն, որ յՈրդին Նորա են» 
(Ա Յով. Ե 11): 

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
 Բացվող գարնան ջերմության և նոր կյանքով լցվող բնության զարթոնքի հետ մեր հոգիներում այսօր «Քրիստոս յարեաւ» հրեշտակաձայն ավետիսով թևածում են Հարության տոնի հույսն ու խնդությունը` նորոգելով ու զորացնելով մեզ վստահության մեջ, որ «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ, և այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»: 
 Առաքյալի այս խոսքը վկայում է մարդկության պատմության ընթացքը վերափոխած իրադարձության մասին, որը կատարվեց, երբ խաչված և գերեզմանում դրված Քրիստոս հարություն առավ մահվանից: Այդ պահից մահն իշխանությու... Շարունակել ընթերցել »
Դիտումներ: 417 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 31.03.2013


Մարտի 31-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայրապետական Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Հայրապետական թափորի ամպհովանին կրում էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը: Ս. Պատարագին Նորին Սրբության... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 729 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 31.03.2013


 ՍԳՈ ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹԻ ՔԱՐՈԶ` ԱՌԱՔԵԱԼԻ ՀԵՏԵՎՅԱԼ ԽՈՍՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ. «ԿՏԱԿԸ ՀԵՏ ՄԱՀՈՒ Է ՀԱՍՏԱՏՈՒՆ»

 Մարդիկ սովորություն ունեն, երբ մեկը մեռնում է ու կտակ է թողնում, և ուրիշ մեկը գնում է նրա ընտանիքին մահվան գույժը հաղորդելու, նրան շատ սիրողներն ավելի են ողբում: Այսպես էլ այսօր մեռավ մեր (հոգիների) Հայրը` Քրիստոս: Ես էլ գալով գույժ եմ բերում ձեզ, քանի որ ժամանակ կա լալու և ժամանակ կա ուրախանալու: Այսօր թեպետ մեր հոգիների համար ուրախություն է, քանի որ մեր հոգիները Քրիստոսի չարչարանքներով ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն: Ինչպես որ երկնքում լուսատուները խավարեցին, երկիրը շարժվեց, վեմերը ճեղքվեցին, Տաճարի վարագույրը պատռվեց, այնպես էլ մեր տաճարների լույսերն ենք հանգցնում այս գիշեր:
 Սրա համար մենք այսօր պետք է սգանք, ողբանք արարածների հետ և Քրիստոսին չարչարանակից լինենք: Մարդն իր հոր մահը տասը բանի համար է ողբում. նախ` եթե ծեր է մեռնում, մարդը չի կարող լաց լինել: Բայց եթե երիտասարդ հասակում ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1183 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 28.03.2013


Մարտի 28-ին` Ավագ հինգշաբթի օրը, Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը:

Արարողության ընթացքում ընթերցվեցին Ս. Գրքից հատվածներ, ապա Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խրատը, որից հետո Նորին Սրբությունը խաչով ու Ավետարանով օրհնեց խորանի վրա դրված ջուրը և յուղը:

Ապա, մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծունկի եկավ և շարականների երգեցողության ներքո լվաց ու յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը: Նրանց թվում էին եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 894 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 28.03.2013


Դևերի համաժողովին (մոտ 1500 տարի առաջ) սատանայի գլխավորությամբ որոշում են, թե որ դևին արժանացնեն «Տարվա հայտնություն» տիտղոսին: Առաջին դևը վեր է կենում ու ասում, թե ինքը մարդկանց հավատացրել է, որ դժոխք գոյություն չունի և որ բոլորս գնալու ենք միանգամից դրախտ. հավատացինք, թե չէ, գնում ենք դրախտ, կեր խմի, քեֆ արա, սպանիր, գողացիր, մեկ է դրախտ ենք գնալու: Բոլորը ծափահարում են, բացականչություններ, սակայն սատանան ասում է, որ այնքան էլ զորավոր գործ չէր, քանի որ դեռ շատ մարդիկ կան, ովքեր միևնույն է հավատում են, որ դժոխք կա:
Վեր է կենում երկրորդ դևն ու ասում, թե ինքն էլ մարդկանց հավատացրել է, որ Աստված չկա, նորից հիացական բացականչություններ ժողովականների կողմից, սակայն սատանան այս մեկին էլ չի հավանում:
Վերջում դահլիճի մի անկյունից վեր է կենում ամենափոքր, կաղ, մի աչքով, խղճուկ մի դևիկ ու ասում, թե ինքը մարդկանց մեջ դրել է Սուրբ Գիրք կարդալու ցանկություն:
Ժողովականները կատաղում են, հարձակվում այս դևիկի վրա, ու քիչ է մնում, թե... Շարունակել ընթերցել »
Բաժին: Առակներ | Դիտումներ: 1302 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 27.03.2013

1 2 3 ... 145 146 »
Որոնում կայքում


Անվճար ստեղծել կայք
Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 0
Հյուրեր: 0
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013